Ռուսաստանը համապատասխանաբար կարձագանքի․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը համապատասխանաբար կարձագանքի այլ երկրներում միջուկային փորձարկումների անցկացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Ինչպես ասել է մեր նախագահը, նա արդեն բազմիցս կրկնել է, որ այլ երկրների կողմից միջուկային փորձարկումների անցկացման դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կգործի համապատասխանաբար», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը:
Ավելի վաղ Ռուբիոն, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը երկրի միջուկային ներուժի փորձարկումների վերսկսման մասին, հայտարարել էր, որ խոսքը զենքի անվտանգության ստուգման մասին է: Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձարկելու է նաև միջուկային զենքի առաքման միջոցները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան