Չինաստանը հերքել Է Արևմուտքի մեղադրանքը
Համաշխարհային Մամուլ
Չինաստանը մերժում է «Մեծ յոթնյակի» երկրների փորձերը՝ մեղքը բարդել Պեկինի վրա Ուկրաինայի հակամարտության համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է Lenta-ն։
«Չինաստանն Ուկրաինայի հակամարտության հարցում միշտ բաց և ազնիվ է եղել և երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտության կողմերից որևէ մեկին՝ խստորեն վերահսկելով երկակի նշանակության ապրանքները։
Մենք երբեք չենք ընդունի մեղքը Չինաստանի վրա բարդելու կամ պիտակավորելու G7-ի փորձերը», - ընդգծել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան