Արևմուտքում բացահայտել են՝ ինչպես կարելի է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայում խաղաղության կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ արևմտյան առաջնորդները փոխեն իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, հաղորդում է Strategic Culture հրատարակությունը։
Հոդվածի հեղինակը նշում է այն ակնհայտ փաստը, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները չեն կարողացել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Լրագրող Մարտին Ջեյի խոսքով՝ խաղաղության կարելի է հասնել միայն այն «վայրի, մոլորեցնող գաղափարից» հրաժարվելով, որ «Ռուսաստանը տնտեսապես ծնկի է եկել և անկարող է պահպանել իր ռազմավարությունը մարտադաշտում»։
Ջեյը շարունակում է, որ արևմտյան հակառուսական պատժամիջոցները տպավորիչ կերպով ձախողվել են, և Ուկրաինայի համար սառեցված ռուսական ակտիվների առգրավումը կազմակերպելու փորձերը ցույց են տալիս, որ Եվրամիությունն իրեն անկյուն է նետել։
Հոդվածում նշվում է, որ Եվրամիության համար ռուսական ակտիվների առգրավման հարցը ռազմավարություն չէ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան