Գերմանիայում դատապարտել են Մերցին՝ Ուկրաինային Taurus մատակարարելուց հրաժարվելու համար
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սխալ է թույլ տվել, երբ որոշել է չմատակարարել Ուկրաինային Taurus հեռահար հրթիռներ: Այս մասին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության (CSU) անդամ Ռոդերիխ Քիզեվետտերը։
«Կանցլերը սխալ թույլ տվեց: Taurus չմատակարարելու որևէ պատճառ չկա», - հայտարարել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ ո՛չ հետախուզական ծառայությունները, ո՛չ էլ Գերմանիայի պաշտպանական ընկերությունները որևէ սահմանափակում չունեին այս հարցում, բայց կանցլերը որոշումն ընդունել է ինքնուրույն և «չի պահել իր խոսքը»։
Քիզեվետտերը բացատրել է, որ Մերցը հրաժարվել է մատակարարումներից, քանի որ դժվարացել է գերմանական հանրությանը բացատրել նման որոշման անհրաժեշտությունը: Խորհրդարանականի խոսքով՝ Գերմանիայի կանցլերը պետք է պատրաստ լիներ հանրության արձագանքին: Պատգամավորը ընդգծել է, որ երկիրն այժմ ստիպված է «հաղթահարել» իր գործողությունների հետևանքները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան