Որն Է Ուկրաինայի պատճառով ԵՄ-ի գլխավոր խնդիրը․ Взгляд
Վերլուծական
Եվրամիության երկրների մեծամասնությանը այլևս գումար չի մնացել Ուկրաինային ֆինանսավորելու համար, ուստի նրանք պահանջում են առգրավել ռուսական ակտիվները: Նման հայտարարությամբ հանդես է եկել քաղաքագետ Ալեքսանդր Ռարը, փոխանցում է Взгляд թերթը։
«ԵՄ երկրների մեծ մասի մոտ Ուկրաինայի ֆինանսավորման գումարները վաղուց են սպառվել, պարզապես ավելի վաղ այդ մասին գերադասում էին լռել։ Այսօրվա դրությամբ Կիևի գլխավոր դոնորը Գերմանիան է, որի կառավարությունը պատրաստ է սկզբունքից ելնելով՝ «դուրս հանել» Ուկրաինային աջակցելու վերջին ռեսուրսները», - ասել է փորձագետը։
Ռարը նշել է, որ Բալթյան երկրները, Գերմանիան և Լեհաստանը պնդում են, որ առգրավվեն ռուսական սառեցված ակտիվները, որպեսզի դրանք փոխանցվեն Ուկրաինային: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, գործարար Թիմուր Մինդիչի մասնակցությամբ նոր կոռուպցիոն սկանդալը, որը հայտնի է նաև որպես «Զելենսկու դրամապանակ», կդժվարացնի միջոցների հետագա փոխանցումները երկրին:
Քաղաքագետը հնարավոր է համարել, որ ի հայտ կգան Եվրամիության ևս մի շարք երկրներ, բացի Հունգարիայից, որոնք ցանկություն կհայտնեն ամբողջությամբ դադարեցնել Կիևի ֆինանսական աջակցությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան