Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ Մեղրիի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Փոքր թաղերում» հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։
Ժամանել են Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ինչի հետևանքով տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ