TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն․ Փաշինյան
Քաղաքական
TRIPP-ի համար կստեղծվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, որտեղ ռազմավարական նշանակության հարցերում ՀՀ-ն կունենա վճռական ձայնի իրավունք։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով ռեգիոնալ կապերը» համաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կլինի տնօրենների խորհուրդ, նախագիծը կունենա մի քանի ուղություն՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, իհարկե տրանսպորտային այլ հաղորդակցություններ։ Կարևոր արձանագրումը այն է, որ շատերը պատկերացնում են TRIPP-ը որպես մի տարածքում իրականացվող ծրագիր, բացառող հագամանք չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)