«Անտիֆեյքի» երկրորդ լրագրողն է ձերբակալվել առավոտյան` Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորումից հետո
Իրավունք
«Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։ Նա հայտնեց, որ իրեն ձերբակալել են, գտնվում է Երևանի ոստիկանության քաղաքային վարչությունում, ու շուտով տեղափոխելու են Երևանի քննչական (Պարույր Սևակ փողոց)»,– նշել է նա։
Ավելի վաղ Մելիքյանը գրել էր, որ առավոտից գործընկերները չեն կարողանում կապ հաստատել «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանի հետ։
Հիշեցնենք, որ «Անտիֆեյքի» հիմնադիրներ, «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են 2 ամսով։
Նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Ավելի ուշ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ