Խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ենք ունեցել Տավուշով ու Սյունիքով․ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի անկախությունից ի վեր՝ առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով Ռուսաստանից ու Ղազախստանից բեռներ են մտել Հայաստան, «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առայժմ՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով, բայց խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ենք ունեցել Տավուշով ու Սյունիքով»,- նշեց նա։
Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Մարգարայով, Կոռնիձորով՝ Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ։
«Ինչու ենք հիմա առաջարկում, որովհետև այս ենթակառուցվածքը պատրաստ է»,- ընդգծեց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)