Վենսը մտածել է ԱՄՆ նախագահի կարիերայի մասին
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին կմտածի միայն Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ավարտից հետո: Նա նաև հավաստիացրել է, որ անպայման կքննարկի այդ հարցը երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Fox News-ը:
«Մենք ամեն ինչ կանենք միջանկյալ ընտրություններում հաղթելու համար, իսկ դրանից հետո ես այդ մասին կխոսեմ Միացյալ Նահանգների նախագահի հետ», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Ընդ որում Վենսը հնարավոր է համարել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես կարող է առաջադրել իր թեկնածությունը: Վենսը և Ռուբիոն համարվում են 2028 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի իրավահաջորդի դերի գլխավոր թեկնածուները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան