Նորվեգիայում պատրատվում են Ռուսաստանի հնարավոր հարձակմանը
Աշխարհ
Նորվեգացի քաղաքական գործիչները հիստերիա են բարձրացնում այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Նորվեգիայի վրա հնարավոր հարձակման։ Այս մասին հայտնել Է նորվեգացի լրագրող Հենդրիկ Վեբերը, փոխանցում է Lenta-ն։
«Իհարկե, խելագարություն է։ Բայց այսօր Նորվեգիան պարզապես ամբողջ ուժով սրում է իրավիճակը և ինքն իրեն փորձում է համոզել, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել մեզ վրա։ Մենք նույնիսկ հարձակման ամսաթիվը գիտենք», - հայտարարել է լրագրողը։
Նրա խոսքով՝ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ Ռուսաստանը կհարձակվի 2028 թվականին, մյուսները՝ 2029 թվականին։ «Նրանք վստահեցնում են, որ հստակ գիտեն, թե երբ դա տեղի կունենա», - եզրափակել է Վեբերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան