Որն է Չինաստանի պատճառով Պենտագոնի վախը․ NYT
Համաշխարհային Մամուլ
Պենտագոնում մտավախություն ունեն, որ եթե Վաշինգտոնը Սաուդյան Արաբիային վաճառի F-35 կործանիչներ, ապա դրանց հետ կապված ռազմական տեխնոլոգիաները կհայտնվեն Չինաստանում: Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Մինչ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության գալ Սաուդյան Արաբիային F-35-ների վաճառքի գործարքի շուրջ, Պենտագոնի հետախուզական զեկույցում խոսվում է այն մտավախությունների մասին, որ Չինաստանը կարող է ձեռք բերել ռազմական ինքնաթիռների տեխնոլոգիան», - ասվում է հոդվածում:
Լրագրողները, վկայակոչելով Պենտագոնի հետախուզական վարչության զեկույցը, հայտնում են, որ Պեկինը կարող է ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերել լրտեսության կամ անվտանգության ոլորտում Էր Ռիադի հետ համագործակցության միջոցով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան