Տիկի’ն Ավանեսյան, հունվարի 3-ին մարդը շատ կերել, խմել ա, հավելվածն էլ քաշել ա, ի՞նչ անի. Փաշինյան
Քաղաքական
Առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթն ընդունվեց, բայց Փաշինյանը զգուշացրեց՝ բոլոր ծառայությունները չէ, որ ծախսածածկելու է։
Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր էր՝ մարդը հունվարի 3-ին կա՛մ շատ կերել է, կա՛մ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ զանգում է շտապօգնություն, շտապօգնությունը գնահատում է վիճակը։
«Եթե գրանցում են շտապօգնության կանչ՝ կգան ու նրան կտեղափոխեն հիվանդանոց, այնտեղ հասնելուն պես՝ նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրեն առաջնային բուժօգնություն, կարիք լինի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության՝ այդ հատվածը ևս ապահովագրությունը կփակի»,- ասաց Ավանեսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)