Եվրոպան մեղադրել է ֆոն դեր Լեյենին Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու «մոլուցքի» մեջ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «մոլուցքով» է տարված Ուկրաինայի հակամարտությամբ, մինչդեռ ԵՄ մի քանի երկրներ, ընդհակառակը, «հոգնել» են Կիևին օգնելուց, գրում է The European Conservative-ը։
Թերթը հիշեցնում է՝ ֆոն դեր Լեյենը նախկինում հայտարարել էր, որ ԵՄ-ն «Ուկրաինային վարկ կտրամադրի, որը Ուկրաինան կվերադարձնի, եթե Ռուսաստանը փոխհատուցում վճարի»։ Խոսքը 140 միլիարդ եվրոյի մասին է, ինչը գործնականում նշանակում է «Ուկրաինայի պարտքի աճ և եվրոպացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ», նշում է պարբերականը։
«Ֆոն դեր Լեյենի ելույթի տոնը հաստատում է Եվրոպական հանձնաժողովի քաղաքական մոլուցքը արևելքում հակամարտությամբ՝ չնայած Եվրոպայում սոցիալական և ֆինանսական հոգնածության հստակ նշաններին», - հաղորդում է թերթը։
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ Եվրոպայի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը պառակտում է քաղաքական դաշինքը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան