Փոխնախագահ Վենսը Թրամփի առօրյայի մասին հետաքրքիր փաստ է բացահայտել
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է 20 ժամ առանց քնելու մնալ։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե մենք 20-ժամյա ուղևորության ենք գնում որևէ տեղ, նա ամբողջ ընթացքում արթուն է լինում։ Եթե նա չի քնում և աշխատում է, ակնկալում է, որ բոլորը նույնպես աշխատեն։ Այսպիսով, այս տղայի էներգիան իսկապես անհավանական է», - նշել է Վենսը։
Փոխնախագահը հավելել է, որ Թրամփը «շատ առողջ է»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան