Տուսկը նախազգուշացրել Է Ուկրաինային՝ «դուք կպարտվեք պատերազմում» բառերով
Աշխարհ
Ուկրաինան կարող է պարտություն կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում, եթե հանդուրժի կոռուպցիան։ Այս մասին հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքը մեջբերում է Onet պորտալը։
«Ես զգուշացնում եմ բոլոր նրանց, ովքեր ձայնի իրավունք ունեն այս հարցում. զգուշացեք կոռուպցիայից, քանի որ դուք կպարտվեք պատերազմում, եթե հանդուրժեք այն», - ասել է քաղաքական գործիչը:
Տուսկը նաև ընդգծել է, որ Ուկրաինայում կոռուպցիան բացասաբար է ազդում նրան աջակցելու Արևմուտքի երկրների ձգտման վրա: «Ավելի ու ավելի դժվար կլինի համոզել գործընկերներին համագործակցել Ուկրաինայի հետ, եթե նման սկանդալներ շարունակվեն առաջանալ», - նշել է վարչապետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան