Զախարովան նախազգուշացրել Է ՆԱՏՕ-ին
Ռուսաստան
Եթե Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշում կայացնեն հարձակվել Ռուսաստանի վրա, ապա Մոսկվան պատշաճ կերպով կարձագանքի։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։
«Եթե այնպիսի խելահեղ մտահղացում, ինչպիսին Ռուսաստանի վրա հարձակվելն է, ծագում է ՆԱՏՕ-ի ստրատեգների մոտ, ապա նրանց մոտ չպետք է կասկած մնա, որ մենք կարձագանքենք՝ օգտագործելով մեր ունեցած բոլոր հնարավորությունները։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, սակայն միշտ ելնում ենք խաղաղության, բարեկամության և իրավահավասար համագործակցության առաջնայնությունից», - ընդգծել Է դիվանագետը։
Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան դաշինքի երկրների վրա հարձակման ծրագրեր չունի: Սակայն նա հավելել է, որ Ռուսաստանի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են «արդեն հիմա», հատկապես ռուսական սահմանների մոտ ռազմական բլոկի կողմից իր զորակազմի ավելացման ֆոնին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան