ԱՄՆ-ում Վենսի ավտոշարասյանը ուղեկցող ոստիկանական մեքենաները վթարի են ենթարկվել. 2 ոստիկան է վիրավորվել
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյանը ուղեկցող երկու ոստիկանական մեքենաներ Թենեսիում վթարի են ենթարկվել, հաղորդում է AP News-ը։
Լրագրողների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Նոքսվիլից 27 կիլոմետր (17 մղոն) հեռավորության վրա գտնվող Մերիվիլ քաղաքում։ Վթարի հետևանքով՝ վիրավորվել է երկու մարդ՝ Մերիվիլի ոստիկանության մոտոցիկլավար և նահանգի իրավապահ մարմինների աշխատակից։
«Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց», - նշվում է հաղորդագրության մեջ։
Վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Մեկնաբանելով իրավիճակը՝ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալ Քեթրին Փիրսը նշել է, որ գործակալությունը հետևում է իրավիճակին։ Նա ասել է, որ վթարը չի ազդել պաշտպանվող անձի անվտանգության կամ շարժունակության վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան