Գերմանիայում ռումբ է հայտնաբերվել. հազարավոր մարդիկ տարհանվել են
Աշխարհ
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվել։ Շրջակա տարածքի փողոցները փակվել են, բնակիչները տարհանվել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմին։
Մոտավորապես 450 կգ քաշով ռումբը հայտնաբերվել է Գրոսրոյթ շրջանում՝ շինարարական աշխատանքների ժամանակ։ Այն վնասազերծելու գործողությունը կսկսվի բնակիչների տարհանման ավարտից հետո։
Դեպքի վայրում են գտնվում պայթուցիկ զինամթերքի վնասազերծման մասնագետներ և հարյուրավոր արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան