Շիրակում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին․ 8 ոչխար սատկել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։
Բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)