Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» միջուկային փորձարկումներ կանցկացնի
ԱՄՆ
Միացյալ Նահանգները «շատ շուտով» միջուկային փորձարկումներ կանցկացնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հեռարձակվել են Սպիտակ տան YouTube ալիքով։
«Շատ շուտով», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հաստատել է միջուկային փորձարկումներ անցկացնելու իր մտադրությունը՝ ասելով, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ «փորձարկումներ են անում այլ մարդիկ»։
Հոկտեմբերին Թրամփը հանձնարարել է Պենտագոնին սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ կապված «այլ երկրների» կողմից իրականացվող «փորձարկման ծրագրերի» հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան