Ես գրեթե ամեն օր բանակցություններ եմ վարում ռուսական ակտիվների օգտագործման շուրջ. Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «գրեթե ամեն օր» բանակցություններ է վարում Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Սա մեզ համար բարձր առաջնահերթություն է, ամենաբարձր առաջնահերթությունը», - ընդգծել է նա՝ հավելելով, որ այս հարցի շուրջ «գրեթե ամեն օր» կապի մեջ է Եվրահանձնաժողովի և այլ երկրների ներկայացուցիչների հետ։
Մերցի խոսքով՝ Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում պետք է տրամադրվեն «անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ»։
Հոկտեմբերին Բելգիայի վարչապետ Բերտ դե Վևերը հայտարարեց, որ իր երկիրը կարգելափակի սառեցված ռուսական ակտիվների առգրավումը, եթե ԵՄ-ն չկիսի ռիսկերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան