Ուկրաինայում կարծում են, որ կոռուպցիոն սկանդալը չի ազդի ԵՄ-ին անդամակցության վրա
Աշխարհ
Ուկրաինայում Վոլոդիմիր Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչի հետ կապված կոռուպցիոն սկանդալը չի խոչընդոտի Կիևի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացին։ Այս մասին Укринформ լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Տարաս Կաչկան։
Կաչկայի խոսքով՝ Կիևը Արևմուտքից օբյեկտիվ գնահատական է ստացել կոռուպցիային «արագ» և «միանշանակ» արձագանքի վերաբերյալ։
«Սա հենց այն է, ինչ ընդգծվել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման զեկույցում, նախորդ աշխատանքային զեկույցներում և փաստաթղթերում, ինչպես նաև բանակցային գործընթացի առաջնահերթություններում։ Հետևաբար, այս սկանդալը չի ազդի բանակցային գործընթացի վրա», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան