Ուկրաինային աջակցելը շահավետ գործարք է․ Կալաս
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կիևին ռուսական գիշերային հարվածներից հետո հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելը «շահավետ գործարք է հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակի գնի համեմատ»: Այդ մասին նա հայտնել է X-ում:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նաև պահանջել է ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը ՌԴ-ի վրա՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ուղղությամբ:
Նախօրեին Ռուսաստանը «Կինժալ» հիպերձայնային բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բացի այդ հրթիռներից, ռուս մարտիկները կիրառել են նաև ծովային, օդային և ցամաքային բազավորման հեռահար սպառազինություն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան