Գնացեք մարտադաշտ․ Ֆիցո
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր ելույթի ժամանակ Ուկրաինային սատարող ուսանողներին առաջարկել է գնալ Կիևի համար կռվելու, գրում է Lenta-ն:
Ուսանողների մի մասը վարչապետի հետ հանդիպմանը եկել էր սև շապիկներով՝ ի նշան Ուկրաինայի աջակցության և Սլովակիայի իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնության: Երբ Ֆիցոն իր ելույթի ժամանակ անցել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի քննադատությանը, դպրոցականները սկսել են թափահարել բանալիներով կապոցները, իսկ մի մասն ամբողջությամբ լքել է դահլիճը։
«Եթե դուք այդ սև շապիկներով հերոս եք և այդքան կատաղի աջակցում եք պատերազմին, ապա գնացեք մարտադաշտ», - ուսանողներին կոչ է արել Ֆիցոն: Նյութի հեղինակները հիշեցրել են, որ բանալիները դարձել են 1989 թվականի Չեխոսլովակիայում «թավշյա» հեղափոխության խորհրդանիշը: Ցուցարարները նրանցով զնգացրել են երկրի Կոմունիստական ղեկավարությանը հեռացնելուն ուղղված ցույցերի ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան