Գերմանացի պատգամավորը Ռուսաստանում է՝ չնայած գործընկերների հետ վեճերին․ Lenta
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից ժամանել է Ռուսաստան՝ չնայած կուսակիցների և այլ կուսակցությունների գործընկերների հետ վեճերին: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Այս պահին Սոչիում ընթանում է «ԲՐԻԿՍ-Եվրոպա» երկրորդ միջազգային համաժողովը: Գործակալության տվյալներով՝ գերմանացի եվրապատգամավորը դարձել է ամենաքննարկվող մասնակիցներից մեկը, քանի որ կուսակցության անդամի՝ Ռուսաստան պատվիրակություն ուղարկելու պլանները բուռն քննադատության են արժանացել այլ կուսակցությունների կողմից:
Բացի այդ, Ռուսաստան մեկնելուն դեմ էին նաև Կոտեի կուսակիցներից մի քանիսը։ Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորից բացի, Սոչիի համաժողովին ժամանել են Սլովակիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի ներկայացուցիչները: Քննարկումների մասնակիցները քննարկում են ԲՐԻԿՍ-ի և եվրոպական ուժերի միջև երկխոսության ապագան բազմաբևեռ աշխարհի պայմաններում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան