Եվրախորհրդի գնահատմամբ՝ առանց ֆինանսական օգնության Ուկրաինան կկործանվի
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է, որ առանց նոր ֆինանսական աջակցության արդեն 2026 թ. հունվարին Ուկրաինայում կարող է սկսվել ֆինանսական ճգնաժամ: Այս մասին գրում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի ներկայացուցչին.
«Եթե չկարողանանք արագ լուծել ֆինանսավորման հարցը, Ուկրաինան կկործանվի», — հայտարարել է եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) արդեն Ուկրաինային ուղարկել է խոստացված ողջ ֆինանսական օգնությունը, իսկ նոր տրանշերի մասին դեռ չի հաղորդվել:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ռուսական հարվածներից հետո աջակցությունը Ուկրաինային բնութագրել էր որպես «հետաքրքիր գործարք՝ համեմատած Ռուսաստանի հաղթանակի գնով» և կոչ է արել ուժեղացնել Մոսկվային ուղղված պատժամիջոցները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան