«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ մրցաշրջանից հետո կարող է անվճար լքել ակումբը
Սպորտ
«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է անվճար լքել ակումբը։ Այս մասին հայտնում է Haberler-ը, փոխանցում է armsport.am-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռոբերտ Լևանդովսկին և Անդրեաս Քրիստենսենը կարող են շարունակել իրենց կարիերան Ստամբուլի «Ֆեներբահչեում»։
Երկու խաղացողների գործող պայմանագրերի ժամկետները «կապտանռնագույնների» հետ ավարտվում են հաջորդ ամռանը։
Transfermarkt-ը 37-ամյա Լևանդովսկու տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո, իսկ Քրիստենսենիինը՝ 12 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան