Սպերցյանը հրապարակում է արել Պորտուգալիայի հետ խաղից առաջ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը իր Telegram-ալիքում հրապարակել է գրառում՝ նվիրված 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման։ Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։
«Պատրաստվում ենք հետաքրքիր և հուզական հանդիպման»,- գրել է Սպերցյանն իր ալիքում։
Հայաստանի հավաքականը F խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ հինգ խաղում ունեցած երեք միավորով և կորցրել է աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։ Պորտուգալիայի հավաքականն իր ընտրական խմբում առաջին տեղում է՝ հինգ խաղից հետո ունենալով 10 միավոր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան