Իհարկե հաղթելու ենք. ՔՊ շտաբում բարձր տրամադրություն է
Քաղաքական
Վաղարշապատ խոշորացված համայնքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում բարձր տրամադրություն է։ Թեև դեռևս չեն ամփոփվել նախնական քվեարկության արդյունքները, բայց արդեն շտաբում ներկաները ծափահարություններով են արձագանքում յուրաքանչյուր դրական փոփոխության։
«Լավագույն կանխատեսումը հաշվարկներն են, և այս պահին բավական լավ վիճակում ենք, կարծում եմ տենդենցը կպաշտպանվի, մինչև բոլոր հաշվարկները կավարտվեն։ Հիմնավոր եզրահանգումներ ունեմ, որ իհարկե հաղթելու ենք»,-շտաբից Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)