Ֆինլանդիայում աղետ են կանխատեսել Ստուբի գործողությունների պատճառով
Վերլուծական
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի կոչը՝ Ուկրաինայի հակամարտությունն ավարտելու համար Ռուսաստանի վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, կարող է աղետի հանգեցնել: Նման կարծիք է հայտնել ֆին քաղաքական գործիչ, «Աազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման X-ում:
«Ստուբն ասում է, որ մենք պետք է Ուկրաինային տրամադրենք ցանկացած զենք, որն անհրաժեշտ է Ռուսաստանին և նրա ռազմարդյունաբերությանը հարվածներ հասցնելու համար։ Նրա կարծիքով՝ դա ուկրաինական հակամարտության լուծման բանալին է։ Իրականում դա ճանապարհ է դեպի աղետ», - հայտնել է քաղաքակա գործիչը։
Միևնույն ժամանակ, Մեման հիշեցրել է, որ Ֆինլանդիան սահմանակից է Ռուսաստանին, և հարևանի հետ հակամարտությունը, ի վերջո, կարող է հանգեցնել Մոսկվայի պատասխան գործողությունների:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան