Իրանը նախատեսում է Ռուսաստանի մասնակցությամբ Աֆղանստանի հարցով հանդիպում անցկացնել
Իրան
Իրանը դեկտեմբերի կեսերին Աֆղանստանի հարցով հանդիպում է նախապատրաստում Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
Նրա խոսքով՝ Իրանն աշխատում է շփման խումբ ստեղծելու ուղղությամբ՝ Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանում կայունությունը տարածաշրջանային մեխանիզմների միջոցով պահպանելու հարցերը քննարկելու համար։ Դիվանագետը նշել է, որ վերջին օրերին Թեհրանը մի շարք «արդյունավետ քայլեր» է ձեռնարկել Աֆղանստանի և Պակիստանի վերաբերյալ։
Իրանի իշխանությունները հայտարարել են Քաբուլի և Իսլամաբադի միջև միջնորդելու իրենց պատրաստակամության մասին։ Խատիբզադեն պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա մեկ ամսից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru