Ֆրանսիան և Գերմանիան կհրաժարվեն համատեղ ռազմական նախագծից․ FT
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիան և Գերմանիան կարող են հրաժարվել Future Combat աիր System կործանիչների արտադրության համատեղ ռազմական նախագծից: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Բեռլինն ու Փարիզը բախվել են դժվարությունների, որոնք փակման եզրին են դնում սպառազինությունների ստեղծման Եվրոպայի խոշորագույն ծրագիրը: Պատճառը Airbus և Dassault Aviation ընկերությունների տարաձայնություններն են «այն կարծիքների մեջ, թե ինչպես կարելի է կառուցել ծրագրով նախատեսված հաջորդ սերնդի կործանիչը»:
Այժմ ֆրանսիական և գերմանական կողմերը քննարկում են նախագծի կրճատումը միայն մինչև «ամպային համակարգի» ստեղծումը, որը թույլ կտա կործանիչները կապել ռադարների, անօդաչուների և ցամաքային ու ծովային կառավարման համակարգերի հետ: Նախագծի մասնակից երկրները պետք է վերջնական որոշում կայացնեն ինքնաթիռի ստեղծման մասին մինչև տարեվեր։ Սակայն, պարբերականի հաղորդմամբ, շատերը նշում են, որ այժմ արդեն շատ ուշ է վեճերը կարգավորելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան