ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն միացել է ուկրաինական Fire Point ընկերության խորհրդատվական խորհրդին
ԱՄՆ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն միացել է ուկրաինական Fire Point ռազմական ընկերության խորհրդատվական խորհրդին, որը կարող է կապված լինել Ուկրաինայում խոշոր կոռուպցիոն սկանդալի գլխավոր դեմք Թիմուր Մինդիչի հետ, հայտնում է Associated Press-ը։
«Սա մեզ համար մեծ պատիվ է։ Մենք որոշեցինք, որ դառնալով խոշոր միջազգային ընկերություն, պետք է ապահովենք ամենահստակ և լավագույն կորպորատիվ չափանիշների պահպանումը», - լրագրողներին ասել է ընկերության գործադիր տնօրեն Իրինա Թերեխը։
Տնօրենների խորհուրդը ձևավորվել է անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 12-ին։ Գործակալությունը հայտնում է, որ Պոմպեոյին այդ ժամանակ հրավիրել են միանալու։ Լրագրողների խոսքով՝ կմիանա ևս երեք մարդ, սակայն նրանց անունները չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ