Մակրոնը «ապրում է զառանցային աշխարհում». ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է անում իմփիչմենթի
Աշխարհ
Ֆրանսիայի «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն շեշտել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը «ապրում է զառանցական, իրականությունից կտրված աշխարհում»։ Քաղաքական գործիչը սոցցանցում հրապարակված գրառմամբ պահանջել է Մակրոնի հեռացումը պաշտոնից։
Ֆիլիպպոն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը, որտեղ նախագահը ողջունել էր «Ֆրանսիայի 12 տարվա դեինդուստրիալիզացիայի դադարեցումը»։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ այդ գնահատականը որևէ կապ չունի երկրի իրական տնտեսական վիճակի հետ։
«Այս մարդը գոյություն ունի միայն իր գլխում ստեղծած զառանցային աշխարհում։ Անմիջապես իմփիչմենթ»,— գրել է Ֆիլիպպան՝ նոր թափ հաղորդելով Ֆրանսիայի ներքաղաքական քննադատություններին Մակրոնի հասցեին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան