Գերմանիան հանեց զենքի արտահանման սահմանափակումները Իսրայելի համար
Աշխարհ
Գերմանական կառավարությունը որոշել է վերացնել նախկին սահմանափակումները և լիովին ազատել իսրայելական կողմին գերմանական զենքի արտահանման ընթացակարգը, գրում է Focus ամսագիրը։ Գործադիրի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսի խոսքով՝ նոր որոշումը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 24–ից։
Կորնելիուսը նշել է, որ Բեռլինը շարունակում է ջանքեր գործադրել Գազայի հատվածում կայուն խաղաղություն հաստատելու և մարդասիրական օգնությունը ավելացնելու ուղղությամբ։ Նոր որոշմամբ կառավարությունը վերադառնում է «յուրաքանչյուր արտահանման դեպքի անհատական դիտարկման» մեթոդաբանությանը և պատրաստ է արձագանքել իրավիճակի զարգացմանը։
Նախկինում Գերմանիան որոշել էր պարտադիր զորակոչ իրականացնել Բունդեսվերի համար կամավորների պակասության դեպքում, ինչը ևս ընդգրկված էր իշխող կոալիցիայի օրենսդրական նախաձեռնության մեջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին