Մենք վերջին խաղաղ ամառն ենք անցկացրել․ Պիստորիուս
Աշխարհ
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։
«Մենք միշտ ասել ենք, որ դա կարող է տեղի ունենալ 2029 թվականին։ Սակայն այժմ կան նաև նրանք, ովքեր կարծում են, որ դա հնարավոր է արդեն 2028 թվականին, իսկ որոշ ռազմական պատմաբաններ կարծում են, որ մենք վերջին խաղաղ ամառն ենք անցկացրել», - հայտարարել է քաղաքական գործիչը։
Պիստորիուսը կոչ է արել ավելի լավ զինել ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերը Ռուսաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար՝ ընդգծելով, որ դաշինքն այժմ էլ զսպման զգալի ներուժ ունի «ինչպես պայմանական, այնպես էլ միջուկային առումով»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան