Ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ուկրաինայի վարկավորման երեք տարբերակ
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության երկրների ղեկավարներին ուղարկած նամակում ներկայացրել է Ուկրաինայի ֆինանսավորման երեք հնարավոր տարբերակ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նամակում նշվում է, որ ֆինանսավորման հիմնական երեք եղանակներն են՝ պետությունների կողմից տրամադրվող նվիրատվություններ, ԵՄ-ի պարտատոմսերով ֆինանսավորվող վարկեր և ռուսական սառեցված ակտիվների հաշվին տրամադրվող վարկեր։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ սառեցված ակտիվները կարող են ծառայել որպես վարկի ապահովագիր, եթե Եվրահանձնաժողովը դիմի հետվճարման մեխանիզմի՝ վարկը Ուկրաինայից հետ ստանալու դեպքում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը