Ֆինլանդիան ռուսական սահմանից ոչ հեռու զորավարժություններ է սկսել
Ռուսաստան
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա սկսել է Northern Strike 225 հրետանային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Yle-ը։
«Զորավարժությունների ընթացքում համատեղվում են մարտավարական և օպերատիվ կրակային ուժերը, ինչպես նաև մշակվում է դաշնակիցների հնարավորությունների ինտեգրումը», - ասված է մարտական պատրաստությանը մասնակցող բրիգադներից մեկի հայտարարության մեջ:
Զորավարժությունների անցկացման վայրը Լապլանդիայում գտնվող «Ռովայարվի» զորավարժարանն է, որը գտնվում է ռուսական սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա:
Զորավարժություններին մասնակցող զինվորականների ընդհանուր թիվը կազմում է մոտ 2,2 հազար: Բացի այդ, զորավարժություններին ներգրավված է 500 միավոր տեխնիկա, զորավարժությունները կանցկացվեն մինչև նոյեմբերի 25-ը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան