Ֆոն դեր Լեյենը Ուկրաինային վարկավորման երեք տարբերակ է առաջարկել
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նամակ է գրել Եվրամիության երկրներին, որում ներկայացրել Է Ուկրաինայի ֆինանսավորման երեք հնարավոր եղանակները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Երեք հիմնական տարբերակ՝ աջակցություն, որը ֆինանսավորվում է անդամ պետությունների կողմից դրամաշնորհների միջոցով, վարկ, որը ֆինանսավորվում է ֆինանսական շուկաներում Եվրամիության փոխառությունների հաշվին, կամ վարկ՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին», - ասված է ուղերձում:
Ինչպես ասել է պաշտոնյան, «անշարժացված ակտիվների» միջոցները գրավ կդառնան այն դեպքում, եթե Եվրահանձնաժողովն օգտվի Ուկրաինային վարկավորելիս ռեգրեսիայի իրավունքից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան