ԱՄՆ-ը հեռացրել է Ռուսաստանում անհանգստություն առաջացրած հրթիռային համակարգերը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Իվակունիի (Ճապոնիա) ռազմական բազայից հեռացրել է Typhon հրթիռային համակարգերը, որոնք մտահոգություն էին առաջացրել Ռուսաստանում ճապոնա-ամերիկյան զորավարժություններից հետո, հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին: Հեռացման մասին Իվակունիի քաղաքային իշխանություններին նախապես տեղեկացրել է Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ Kyodo-ի, Իվակունիում տեղակայված համակարգերը կարող են օգտագործվել նաև ամերիկյան Tomahawk միջուկային հրթիռների արձակման համար: Հեռացումը իրականացվել է զինվորական զորավարժությունների ավարտից հետո՝ անվտանգության նպատակներով:
Ավելի վաղ ԱՄՆ բանակի նախարար Քրիստին Ուորմութը հայտարարել էր, որ ամերիկացիները պլանավորում են տեղակայել Typhon համակարգերը Ճապոնիայում՝ այն հրթիռների վրա, որոնք նախկինում ենթակա էին ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստորագրված Միջին և կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի սահմանափակումներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան