Թրամփը չի բացառել Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ բանակցությունները
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները կարող են բանակցություններ վարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կարող ենք որոշ բանակցություններ վարել Մադուրոյի հետ և տեսնել, թե ինչ կլինի», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ վենեսուելական կողմը «կցանկանար» բանակցել Վաշինգտոնի հետ։
Մեկ օր առաջ Կարիբյան ավազան է ժամանել ամերիկյան «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրը Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին։ Ռազմանավը տեղափոխում է տասնյակ մարտավարական ինքնաթիռներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան