Հունգարիան չի հետևի Եվրամիությանը․ Օրբան
Համաշխարհային Մամուլ
Հունգարիան չի հետևի Եվրամիությանը և տնտեսությունը չի տեղափոխի ռազմական ռելսերի վրա։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Lenta-ն։
«Այն ժամանակ, երբ ամբողջ Եվրամիությունը գտնվում է պատերազմական ժամանակաշրջանի տնտեսական համակարգ ստեղծելու ճանապարհին, մենք դրանից անմասն կմնանք և այլ տնտեսական քաղաքականություն կկառուցենք», - ասել է Օրբանը:
Նրա խոսքով՝ տնտեսության ռազմականացումը կոչված է թույլ տալ եվրոպական մյուս առաջնորդներին ամրապնդել իրենց իշխանությունը և պահպանել Ուկրաինային աջակցության ներկայիս մակարդակը:
Օրբանը նշել է, որ իրենց ռազմավարությունը ենթադրում է ԵՄ նոր յոթնամյա բյուջեի 20-25 տոկոսի հատկացում ուկրաինական բանակի կարիքների համար, որոնց թիվը կազմում է մոտ մեկ միլիոն մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան