Հուսով եմ, որ խաղաղությունը կհաստատվի մինչև 2027 թվականը. Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հույս ունի Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնել մինչև 2027 թվականը, փոխանցում է Reuters գործակալությունը:
«Հուսով եմ, որ խաղաղությունը կհաստատվի մինչև 2027 թվականը։ Իմ կարծիքով, վերջին ամիսներին ընդունվել են մի շարք ճակատագրական որոշումներ, որոնք մեծ փոփոխություններ են բերել Ռուսաստանի նկատմամբ ճնշումների հարցում», — նշել է ֆրանսիացի առաջնորդը:
Մակրոնի խոսքով՝ այդպիսի որոշումների մեջ ընդգրկվում են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ռուսական նավթարդյունահանող ընկերությունների նկատմամբ: Նա շեշտել է, որ նման քայլերը, ինչպես նաև Կիևին աջակցության ուժեղացումը, մոտեցնում են Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատումը: Նախօրեին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Փարիզի մտադրությունը՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանին՝ նոյեմբերի 14-ի գիշերվա Ուկրաինայի վրա հարվածներից հետո:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան