Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբայ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում 

Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում:

Ու այդքան պարտություններից հետո վաղարշապատյան «քերած» 48 տոկոսանոց հաղթանակը կարող էր ոգևորել:

Այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ սկսեց ուրվագծվել քվեարկության նախնական պատկերը, սոցցանցերում հայտնվեցին դառնացած ռեպլիկներ ու բնորոշումներ ժողովրդի հասցեին: Փաշինյանական քարոզիչներն էլ չզլացան «զուռնա-դհոլ» անելուն զուգահեռ շահարկել նման գրառումները: Իրականում, առհասարակ, ժողովրդին մեղադրել պետք չէ: Ավելին՝ դա ճիշտ չէ: Էլ ավելին՝ նման մեղադրանքները պարունակում են տարակերպ հույզեր, բայց ունեն զրոյական արդյունք:

Իրական քաղաքական գործիչները, կուսակցությունները, ուժերը չպետք է ընկնեն ավելորդ հույզերի հորձանուտն ու դրանց ազդեցության տակ, այլ պետք է սթափ ու «սառը գլխով» վերլուծեն տեղի ունեցածը, դրա բազմաշերտ պատճառները, անեն «հողեղեն», ռեալ հետևություններ: Ու սա առաջին հերթին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին է վերաբերում:

Ահավասիկ, այդպիսի մի հընթացս հետևություն՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հիման վրա. ավտորիտար ու վարչական ռեսուրսները գերչարաշահող իշխանության դեմ ընտրական, քաղաքական պայքարում ընդդիմադիր միավորների մեծ քանակը հակառակ արդյունքի է բերում: Անհրաժեշտ են ընդդիմադիր խոշոր միավորումներ. երկուսը, երեքը, առավելագույնը՝ չորսը (համապետական ընտրություններում), ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել բողոքական ընտրազանգվածի ձայների փոշիացումից:

Մի կողմից՝ ցավալի է, որ ընդգծված գաղափարական ընտրապայքար չծավալվեց, թեպետ, իհարկե, «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստանն» ու «Հայրենիքի» թեկնածուն որոշակի ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ: Այդուամենայնիվ, ընտրությունները առավելապես մնացին հենց ՏԻՄ շրջանակներում: Թեպետ, հանուն արդարության, ակնկալվում էր, որ Վաղարշապատի ընտրություններում գաղափարական պահն ու Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ելած ՔՊ-ի հետ հակադրությունն ավելի ընդգծված պիտի արտահայտվեր: Այսինքն, այս ընտրություններն ավելին պիտի լինեին, քան մեկ վարչական միավորի ավագանու ընտրությունները: Բայց մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ տեղական ընտրություններն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկություններն ունեն: Իսկ այս դեպքում, երբ Էջմիածին քաղաքին արհեստականորեն կցված են գրեթե երկու տասնյակ գյուղեր, տարակերպ տեղական խնդիրների փռվածքը բավականին լայն է:

Մյուսը, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել ենք, այն է, որ ընդդիմադիր ուժերը, շեշտենք՝ իրական ընդդիմադիր ուժերը իրար դեմ չպետք է պայքարեն: Ու հենց այդ առումով այս ընտրությունները միանգամայն ընկալելի ու գովելի ընթացք ունեցան: Սա պետք է ֆիքսել՝ առաջիկայում ավելի զարգացնելու և խորացնելու, միմյանց դեմ չպայքարելը համակարգված պայքարելու մակարդակին հասցնելու նկատառմամբ:

Ի լրումն, համապետական ընտրություններում պայքարի մեջ կմտնի (կանխատեսելիորեն) նաև «Մեր ձևովը», բացի այդ՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր դերակատարները հանդես կգան իրենց դեմքով, ինչը էապես կփոխի խաղի կանոններն ու ընթացքը: Այդուամենայնիվ, Վաղարշապատի ընտրությունները որոշակի լակմուսի թուղթ էին առաջին հերթին ընդդիմադիրների համար:

Մյուս կողմից՝ պետք է արձանագրել «Հաղթանակ» դաշինքի, այն գլխավորած Սևակ Խաչատրյանի ու նրա թիմի կատարած աշխատանքն ու ծավալած ընտրապայքարը: Ընտրողների շուրջ 32 տոկոսի քվեներն ստանալը, այն էլ՝ փաշինյանական իշխանության ձևավորած ռեպրեսիվ մթնոլորտում, տոտալ հակաքարոզչության պայմաններում, իսկապես վկայում է ծավալուն աշխատանք կատարելու մասին: Դրական պետք է նկատել նաև «Մայր Հայաստանի» ներգրավումը: Լինելով սկզբունքորեն նորակազմ ուժ, այն արդեն երրորդ ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթահարում է անցողիկ շեմը, իսկ ընտրապայքարում դրսևորվում է շատ ակտիվ, ընդգծված քաղաքական բաղադրիչով:

Կարևոր գործոն էր «Հայրենիքի» մասնակցությունը մասնավորաբար մտավորական անձի՝ Խաչատուր Մանուկյանի դեմքով:

Ի դեպ, չնայած իշխանական ճամբարում տիրող ոգևորվածությանն ու «կլառնետակորդեոն» տրամադրություններին, վերստին արձանագրենք, որ ՔՊ-ն ու Փաշինյանը գործնականում միայնակ են, ավելին՝ չունեն ընտրողների կեսից ավելիի համակրանքը, և սա՝ չափազանց մեղմ ասած: Հատկանշական է, որ այս էլ երկրորդ անգամ անընդմեջ (Գյումրու ընտրությունը հաշված) ՔՊ-ի կողմից «սատելիտ» ուժերի ներգրավումը գրեթե ոչինչ չի տալիս: «Սատելիտներից» ոչ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարում նույնիսկ դաշինք կազմելու միջոցով: Սա պետք է նկատի ունենալ՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ «սորոսական» շրջանակներով կարող են առանձին դաշինք ձևավորել, ինչի մասին արդեն ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում: Մյուս կողմից՝ կոնկրետ ՔՊ-ին կից գործող «Հանրապետությունը» երկրորդ անգամ անընդմեջ մերժվում է ընտրողների կողմից: Սա նաև նշանակում է, որ Արամ Զ. Սարգսյանը կորցնում է Փաշինյանի համար «շագանակներ» հանելու հարցում արդյունավետությունն ու նաև ազդեցությունը:

Այո, ՔՊ-ն չունի մեծամասնություն, չի հաղթահարում 50 տոկոսը: Բայց վատն այն է, որ այդ մեծամասնությունը չունեն նաև ընդդիմադիրները: Բայց այստեղ կա նրբություն. ընդդիմադիրները դեռ տեղ ունեն ավելացնելու, իսկ ՔՊ-ն իր հնարավոր բարձրակետի վրա է: Նույնիսկ ֆանտաստիկ է երևակվում նրանց՝ 48 տոկոս ստանալը:

Ու այստեղ առաջին պլան են գալիս բոլորին հայտնի «վարչական ռեսուրսները»՝ իշխանական լծակներն ու ազդեցության, քաղաքացիներին ճնշելու հնարավորությունները, որ Փաշինյանը գործածում է ամբողջ ծավալով ու անընդհատ:

Վաղարշապատի ընտրություններում ծայրահեղ աստիճանի մեծ վարչական ռեսուրս է օգտագործվել: Մենք այնքան հաճախ ենք լսում ու կիրառում այս բառակապակցությունը՝ «վարչական ռեսուրս», որ մի տեսակ սկսում ենք «մոռանալ», որ դա նմանապես կոպիտ ընտրախախտում է և քաղաքացիների կամարտահայտության վրա անթույլատրելի եղանակներով ազդելու դրսևորում: Նախնական արդյունքների թռուցիկ դիտարկումը, ըստ տեղամասերի, թույլ է տալիս նկատել, որ «վարչական ռեսուրս» ամենից ինտենսիվ գործածել են հատկապես գյուղական բնակավայրերում: Ավելի ստույգ՝ նաև քաղաքում, բայց բուն Վաղարշապատ քաղաքում դրա ազդեցությունը շատ մեծ դեր չի խաղացել: Ավելին, քաղաքում ՔՊ-ն, կարելի է ասել, ընդհանրապես չի հաղթել:

Եվ որպես ամփոփում, թե ինչ ցուցանեցին այս ընտրությունները. Արգիշտի Մեխակյանը Փաշինյանին պետք է ընդամենը որպես գործիք, ինչի մասին խոստովանեց հենց ՔՊ ղեկավարը: Հետընտրական հայտարարության մեջ Փաշինյանը առավել քան պարզորոշ հայտարարեց, որ անցած ընտրությունները իրեն «կարևոր լիցք են տվել»՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը նոր թափով շարունակելու, Մայր Աթոռն ու Վեհարանը զավթելու համար: Ասել կուզի, որ Արգիշտի Մեխակյանն իրեն պետք էր ընդամենը որպես քողածածկույթ, որ նրա դեմքի ու անվան ստվերում, նաև նրա պաշտոնի կիրառմամբ Մայր Աթոռի ու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իր արշավը հասցնի անմիջական հարձակման փուլին:

Բայց այս հարցում Փաշինյանն, այնուամենայնիվ, մի փոքր շտապում է, կարծում ենք: Իրականում բուն Վաղարշապատում ընտրողների մոտ 60 տոկոսը ՔՊ-ին դեմ է քվեարկել: Բացի այդ, Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որ տեղական տրամադրություններին երևի ավելի լավ է տեղյակ, քան իր շեֆը, շարունակ խուսափում էր բացեիբաց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ խոսելուց: Նա հասկանում էր, որ այդ դեպքում իրեն վարչական ռեսուրսն էլ չէր օգնի:

Իսկ հայ քրիստոնյաները, բնականաբար, պետք է պատրաստ լինեն համախմբված պաշտպանել մեր սրբությունը՝ Մայր Տաճարը, Մայր Աթոռը: Ու այդ հարցում ոչ մի ընտրության կամ քվեարկության ոչ մի արդյունք որևէ արժեք ու նշանակություն չունեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի ԴուբայՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղելՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում
Ամենադիտված