Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է միջուկային զենքի մասին
Համաշխարհային Մամուլ
Հարավային Կորեայի կողմից միջուկային սուզանավերի հնարավոր տիրապետումը կարող է հանգեցնել «միջուկային դոմինոյի» երևույթի և սպառազինությունների գլոբալ մրցավազքի: Նման նախազգուշացումով է հանդես եկել ԿԺԴՀ-ն, փոխանցում է Bloomberg-ը։
«Կորեայի Հանրապետության կողմից ատոմային սուզանավ ունենալը ռազմավարական քայլ է «սեփական միջուկային զենքի ստեղծման» համար, և դա անխուսափելիորեն «միջուկային դոմինոյի ֆենոմեն» կառաջացնի տարածաշրջանում և սպառազինությունների մրցավազք», - նշվում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
Հյուսիսային Կորեան քննադատել Է Սեուլի ծրագրերը՝ նշելով, որ Փհենյանը «ավելի հիմնավորված և իրատեսական հակաքայլեր» կձեռնարկի ԿԺԴՀ-ի ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը, ինչպես նաև Կորեական թերակղզում խաղաղությունը պաշտպանելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան