Ֆրանսիայում պահանջել են Մակրոնի հրաժարականը
Աշխարհ
«Ոտքի, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանը կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Կիևին Rafale կործանիչներ մատակարարելու մասին պայմանավորվածությունից հետո: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է X-ում։
«Նոր խելագարություն. Անհրաժեշտ Է Մակրոնին հեռացնել իշխանությունից», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Ինչպես նշել է Դյուպոն-Էնյանը, 100 Rafale կործանիչների մատակարարման համար կվճարեն հասարակ ֆրանսիացիներն իրենց գրպանից: «Ո՞ւմ փողերով են դրանք ձեռք բերվելու։ Ակնհայտ է, որ մեր», - ընդգծել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան