Կալասը նախազգուշացրել է ֆոն դեր Լեյենին․ Euractiv
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը լարված հարաբերությունների մեջ է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Պորտալի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաների միջև հակասությունները ծագել են ԵՀ ղեկավարի որոշումից հետո՝ կասեցնելու բարձրաստիճան պաշտոնյային՝ Եվրահանձնաժողովի նախկին գլխավոր քարտուղար Մարտին Սելմայրին արտաքին կապերի եվրոպական ծառայության առաջատար քաղաքականություն վերադարձնելու Կալասի փորձը:
Իրավիճակը մրցակցություն է առաջացրել ԵՄ ղեկավարության մեջ։ Ի պատասխան եվրոդիպլոմատիայի ղեկավարը որոշել է դեմ հանդես գալ Եվրահանձնաժողովի նոր հետախուզական ծառայության ստեղծման ֆոն դեր Լեյենի ծրագրին: Նա նախազգուշացրել է, որ դա կրկնօրինակելու է արդեն գոյություն ունեցող աշխատանքը, շփոթեցնելու է հետախուզական ծառայությունները և ծանրաբեռնելու է առանց այդ էլ սուղ ռեսուրսները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան