Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Քաղաքական
Նոյեմբերի 17 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմ Ժիրուին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների պատմական սերտ կապերին, ընդգծվել է տնտեսական համագործակցության և երկու բարեկամական երկրների միջև շփումների առավել ակտիվացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել են այս տարի ավելի վաղ Ադիս Աբեբայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը