Թրամփը պատրաստ է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանն ուղղված օրենսդրությունը, եթե այն ներառի դրույթ, որը պետության ղեկավարին կտա պատժամիջոցներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու բացառիկ լիազորություն: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը։
«Սպիտակ տան և նախագահի համար կարևոր է, որ պատժամիջոցների փաթեթը պարունակի հրաժարում, որը կապահովի, որ նախագահը վերջնական որոշումներ կկայացնի պատժամիջոցների վերաբերյալ: Եթե դա ներառվի, կարծում եմ՝ նա կքննարկի այն ստորագրելու հնարավորությունը», - ընդգծել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Թրամփն արդեն իսկ ցույց է տվել իր աջակցությունը նախաձեռնությանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան